Որոնել
Արխիվ
30.01.2019  10:43

Արսեն Բեգլարյանի ծառայություններով Նորվեգիայի բարձրագույն խմբի թիմ է հետաքրքրված

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը շարունակում է առանց թիմ մնալ: 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լատվիական «Լիեպայայի» հետ սպառվել է 2018 թվականի դեկտեմբերին և նա 15 այլ խաղացողների հետ հեռացել է ակումբից:

«Ֆուտբոլ Պլյուսի» տեղեկություններով` Բեգլարյանի ծառայություններով Նորվեգիայի բարձրագույն խմբի թիմ է հետաքրքրված:

Նույն աղբյուրի հետ զրույցում դարպասապահը պատմել է, թե նոր թիմ գտնելու հարցն ինչ փուլում է.

«Այժմ գտնվում եմ Կրասնոդարում: Մարզավիճակս պահելու համար անհատական մարզումներ եմ անցկացնում, երբեմն էլ սիրողական թիմերի հետ եմ մարզվում: Դեռ նոր ակումբ ինձ համար չեմ գտել: Առաջարկներ կան, բայց դրանք միայն խոսակցությունների մակարդակի են: Հետաքրքրություն կա ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան ակումբներից»,- ասել է Բեգլարյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000