Որոնել
Արխիվ
28.01.2019  18:01

Բռնցքամարտ. Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայում այսօր կայացավ մարզչական խորհրդի նիստ՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ, հաղորդդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվեցին մարզչական աշխատանքները: Հիմք ընդունելով գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ծանրաբեռնվածությունը, ֆեդերացիայի նախագահի առաջարկով մարզչական խորհուրդը որոշեց, որ Թորոսյանն այսուհետ կզբաղվի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մարզելով, որոնք, արդեն իսկ հասել են նշանակի ձեռքբերումների, իսկ առջեւում սպասվում են կարեւորագույն մենամարտեր:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվեց գյումրեցի Ռուդիկ Մկրտչյանին, ով Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի անձնական մարզիչն է: Ռուդիկ Մկրտչյանը մինչ այս կատարում էր հավաքականի գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները: 

Հավաքականի 2-րդ մարզիչ նշանակվեց Վահան Ադիլխանյանը, ով ավելի վաղ եղել է հավաքականի գլխավոր մարզչի օգնական:

Մյուս տարիքային հավաքականներում մարզչական փոփոխություններ չեն եղել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000