Որոնել
Արխիվ
28.01.2019  11:46

RMC. Նեյմարը չի մասնակցելու «Մանչեսթեր Յունայթեդ» – ՊՍԺ հանդիպմանը

«Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Նեյմարը վնասվածքից երկար ժամանակ է ապաքինվելու:

RMC Sport-ը վստահեցնում է, որ բրազիլացին չի մասնակցելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջին խաղին: Այն կայանալու է փետրվարի 12-ին` Անգլիայում: Պատասխան խաղին նա պատրաստ կլինի (մարտի 6):

Նշվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը չի կարողանում կանգնել ոտքի վրա:

Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածք է ստացել «Ստրասբուրի» դեմ հունվարի 24-ին կայացած հանդիպման ժամանակ: Նա խաղադաշտը լքել է արտասվելով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000