Որոնել
Արխիվ
27.01.2019  17:28

Դենիս Թումասյան. «Ստացա առաջարկ, որից չէի կարող հրաժարվել»

«Ալաշկերտի» նորեկ Դենիս Թումասյանը կիսվել է իր առաջին տպավորություններով և պատմել նպատակների մասին:

«Արդեն անցկացրել եմ առաջին մարզումս «Ալաշկերտի» կազմում: Տպավորությունները դրական են: Հավանեցի մարզումային գործընթացը, ամեն ինչ բարձր մակարդակի վրա է:

«Ուֆայից» հեռանալուց հետո մի շարք առաջարկներ ունեի ռուսական և հայկական ակումբներից: Սակայն, ակումբի փոխնախագահ Կիմ Առաքելյանի համառության և հիանալի աշխատանքի արդյունքում ես ընտրեցի «Ալաշկերտը». կարելի է ասել, որ ստացա առաջարկ, որից չէի կարող հրաժարվել:

Գիտեմ, որ «Ալաշկերտը» Հայաստանի նախորդ երեք առաջնությունների չեմպիոնն է: Իմ նպատակը թիմի հետ հերթական չեմպիոնական տիտղոսն ու եվրոպական ակումբային մրցաշարերից մեկի խմբային փուլի ուղեգիր նվաճելն է:

Հայաստանի առաջնությունում խաղում են իմ ընկերները: Բոլորը միաձայն նշում են, որ մրցաշարի մակարդակը զգալիորեն բարձրացել է: Հաղթանակի համար պետք է անմնացորդ նվիրվել յուրաքանչյուր խաղում:

Իհարկե, շատ եմ ուզում հրավեր ստանալ Հայաստանի հավաքականից: Պատրաստովում եմ ցուցադրել հնարավորություններիս առավելագույնը` ազգային թիմից հրավերին արժանանալու համար»,- երևանյան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Թումասյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000