Որոնել
Արխիվ
27.01.2019  14:52

Ջոկովիչը ջախջախեց Նադալին և դարձավ Australian Open-ի չեմպիոն

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում կայացավ տղամարդկանց մենապայքարի եզրափակիչը:

Նովակ Ջոկովիչը 6:3, 6:2, 6:3 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ Ռաֆայել Նադալի նկատմամբ և նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Սերբի կարիերայում դա «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նվաճած 15-րդ տիտղոսն է: Ավստրալիայում նա լավագույնը դարձավ 7-րդ անգամ:

Աշխարհի առաջին թենիսիստը հաղթեց երրորդ անընդմեջ Մեծ Սաղավարտը: նա լավագույնն է դարձել նաև 2018 թվաակնի վերջին երկու մրցաշարերում` Ուիմբլդոնում և ԱՄՆ-ի բաց առաջնությունում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000