Որոնել
Արխիվ
21.01.2019  17:33

Մորատան վերադառնում է Իսպանիա. հայտնի են գործարքի մանրամասները

«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան կարիերան շարունակելու է Մադրիդի «Ատլետիկոյում»: Իսպանական ու անգլիական ակումբները համաձայնեցրել են 25-ամյա ֆուտբոլիստի կես տարվա վարձակալությունը:

Ամռանը մադրիդցիները հնարավորություն կունենան 55 միլիոն եվրոյով գնել իսպանացու ամբողջական տրանսֆերը:

Մորատան համաձայնվել է «Ատլետիկոյում» աշխատավարձի զգալի նվազման գնալ: «Չելսիում» նա շաբաթական 135 000 եվրո է ստանում:

Սպասվում է, որ Լոնդոնում նրան փոխարինելու է «Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուայինը:

Հիշեցնենք, որ Մորատան Ատլետիկոյի սկզբունքային մրցակցից` Մադրիդի «Ռեալից» էր տեղափոխվել «Չելսի»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000