Որոնել
Արխիվ
21.01.2019  16:53

Տրանսֆերային անակնկալ. «Միլանի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվում է «Բարսելոնա»

«Սասուոլոյի» ֆուտբոլիստ Կևին-Պրինս Բոատենգը շատ մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն: Կատալոնական ակումբը երկու միլիոն եվրոյով վարձակալելու է գանացի ֆուտբոլիստին, իսկ ամռանն իրավունք կունենա 8 միլիոնով գնել ամբողջական տրանսֆերը, գրում է gianlucadimarzio.com-ը:

Մունիր Էլ Հադադիի հեռանալուց հետո «բլաուգրանան» պահեստային կենտրոնական հարձակվող էր փնտրում, ում հնարավոր կլիներ վարձակալել կես տարով և նա Իսպանիայի առաջնությունում հանդես գալու փորձ կունենար: 31-ամյա ֆուտբոլիստը 2016-17թթ. մրցաշրջանն անցկացրել է «Լաս Պալմասի» կազմում, որտեղ 28 խաղում 10 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

Բոատենգը նախկինում հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում, սակայն վերջին տարիներին նրան օգտագործում են որպես հարձակվող: Իտալիայի ընթացիկ առաջնության 13 խաղում գանացին 4 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:

Նշենք, որ «Բարսելոնան» դիտարկել է մոտ 10 հարձակվողի թեկնածություն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000