Որոնել
Արխիվ
21.01.2019  02:45

Հենրիխ Մխիթարյանը դարձավ 30 տարեկան

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր` հունվարի 21-ին դարձավ 30 տարեկան:

Մխիթարյանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկի», Դոնեցկի «Մետալուրգի», Դոնեցկի «Շախտյուրի», Դորտմունդի «Բորուսսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» կազմում: Նա իր ակումբային կարիերայի ընթացքում 19 տիտղոս է նվաճել:

Հայաստանի հավաքականում Հենրիխը 80 խաղում 26 գոլ է խփել և թիմի պատմության լավագույն ռմբարկուն է: Նա ռեկորդային` 8 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

ArmFootball.com-ն իր աշխատակազմի ու երկրպագուների անունից շնորհավորում է հայկական ֆուտբոլի դրոշակակրին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000