Որոնել
Արխիվ
20.01.2019  21:52

«Գանձասար-Կապանի» նորեկ. «Առաջին հերթին նկատեցի, որ թիմում լավ ֆուտբոլիստներ կան»

Մեկ տարվա պայմանագիր ստորագրելով «Գանձասար-Կապանի» հետ,  պերուացի պաշտպան Ալեքս Մագալյանեսը կիսվել է առաջին տպավորություններով․

«Տպավորություններս շատ դրական են, թիմում բարեկամական մթնոլորտ է տիրում։ Առաջինը որ կարող եմ ասել այն է, որ «Գանձասարում» կան լավ ֆուտբոլիստներ։ Մարզումների ընթացքում զգացվում է, որ տղաները ֆուտբոլային բարձր որակներով են օժտված, ֆիզիկապես էլ բավականին լավն են։ 

Նախքան Հայաստան գալս հայկական ֆուտբոլի մասին շատ բան չգիտեի, բայց հուսով եմ, որ հեշտությամբ կհարմարվեմ թիմին: Գիտեմ, որ «Գանձասարից» հեռացել են մի քանի կարևոր ֆուտբոլիստներ, հիմա պետք է ամեն ինչ անենք, որ առաջնության երկրորդ հատվածը լավ անցկացնենք։

Երկրպագուներին կասեմ, որ յուրաքանչյուր խաղում նվիրվելու եմ 100 տոկոսով, պայքարելու եմ մինչև վերջ ի օգուտ «Գանձասար-Կապանի»»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է պերուացին։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000