Որոնել
Արխիվ
20.01.2019  19:42

«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց և կրկին մոտեցավ առաջատարին (VIDEO)

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել է հետնապահ «Հադերսֆիլդին» ու 3:0 հաշվով հաղթանակ տարել:

Առաջին խաղակեսում հաշիվը բացել է Դանիլոն (18-րդ րոպե), ում հեռահար հարվածից հետո անհաջող անդրադարձ է եղել տանտերերի համար:

Ընդմիջումից հետո «քաղաքայիներն» արագորեն հաշիվը դարձրել են խոշոր: Խաղից դուրս վիճակում գտնվող Լերոյ Սանեի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկել է Ռահիմ Սթերլինգը (54), իսկ երկու րոպե անց Սերխիո Ագուերոյի փոխանցումը եզրափակել է Լերոյ Սանեն (56):

Այդ հաղթանակի շնորհիվ Խոսեպ Գվարդիոլայի թիմը վաստակել է 56 միավոր ու առաջատար «Լիվերպուլի» հետ միավորների տարբերությունը կրկին հասցրել չորսի: «Հադերսֆիլդը» 11 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000