Որոնել
Արխիվ
20.01.2019  18:29

Շախմատ. Արման Փաշիկյանը՝ Հայաստանի չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի տղամարդկանց առաջնության 8-րդ տուրը:

Մրցաշարի միանձյա առաջատար Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղաց Տիգրան Պետրոսյանի հետ և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հռչակվեց Հայաստանի չեմպիոն, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Փաշիկյանը չեմպիոնի տիտղոսը նվաճում է 2-րդ անգամ. առաջին անգամ Փաշիկյանը լավագույնն էր դարձել 2009 թվականին: Նա իրավունք ստացավ հանդես գալ Հայաստանի հավաքականում:

Սուր պայքար է ընթանում 2-րդ հորիզոնականի համար. 4 շախմատիստ՝ Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 2--րդ հորիզոնականները: Զավեն Անդրիասյանը 4 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000