Որոնել
Արխիվ
19.01.2019  16:18

Բասկետբոլ. Անդրե Սփայթ Մկրտչյանը վերադարձել է ԱՄՆ

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Անդրե Սփայթ Մկրտչյանը կրկին փոխել է թիմը: Նա հանդես է գալու NBA-ի G լիգան ներկայացնող «Վիսկոնսինս Հերդ» թիմում: Այն NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի ներկայիս առաջատար «Միլուոկի Բաքսի» պահեստային թիմն է, որտեղից հայ բասկետբոլիստը ցանկացած պահի կարող է հրավեր ստանալ, հայտնում է oursportscentral.com-ը:

Մկրտչյանը վերջին կես տարին անցկացրել է թուրքական «Բույուկշեհիր Բելեդիեսի» ակումբում, որտեղ միջինն անցկացրած 17 րոպեում վաստակել է 5,7 միավոր և տիրել 1,1 անդրադարձի: Մինչև այդ Անդրեն հանդես էր գալիս Ֆինլանդիան ներկայացնող «Հելսինկի Սիգուլսի» կազմում, որտեղ միջինը վաստակել է 21,8 միավոր, տիրել 4,2 անդարդարձի ու կատարել 3,7 արդյունավետ փոխանցում:

ԱՄՆ-ի ուսանողական լիգայում Մկրտչյանը խաղացել է Հյուսիսային Կոլորադոյի համալսարանում, որտեղ նույնպես ֆանտաստիկ արդյունավետություն է ցուցաբերել. 22,5 միավոր, 3,9 անդրադարձ և 3,7 փոխացնում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000