Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի գնդակը (PHOTO)
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ի գնդակը:
1/8 եզրափակչից եվրոպական ուժեղագույն թիմերը հանդես են գալու «Ադիդասի» արտադրած գնդակով, որը ստեղծվել է սպիտակ, կարմիր ու դեղին գույներով: Նրա վրա գրված է նաև Մադրիդ քաղաքի անունը, քանի որ եզրափակիչը կայանալու է «Ատլետիկոյի» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշադում:
Հիշեցնենք, որ խմբային փուլի գնդակը կապույտ և սպիտակ գույներով էր: