Որոնել
Արխիվ
19.01.2019  13:31

Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը

Մադրիդում գտնվելու հերթական օրվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները հետևեցին «Լեգանես» թիմի մարզմանը, որից հետո հնարավորություն ունեցան զրուցելու և մտքեր փոխանակելու «Լեգանեսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոյի հետ։ Այդ մաիսն տեղեկանում ենք ՀՖՖ-ի պաշտոնական կայքից:

Արգենտինացի մասնագետը մեծ պատրաստակամությամբ պատասխանեց հայ մարզիչներին հուզող բոլոր հարցերին և ներկայացրեց իր թիմի մարզումային գործընթացի առանձնահատկությունները։ Պելեգրինոն նաև ընդգծեց մարզչական լավ կրթություն ստանալու կարևորությունը՝ նշելով, որ առանց դրա այսօր հնարավոր չէ հաջողության հասնել ֆուտբոլում։

Այսօր երեկոյան մեր մարզիչները ներկա կգտնվեն Իսպանիայի առաջնության «Ռեալ Մադրիդ» - «Սևիլյա» հանդիպմանը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000