Որոնել
Արխիվ
18.01.2019  14:49

Թենիս. Կարեն Խաչանովը դուրս մնաց Australian Open-ից, Ֆեդերերն ու Նադալը հաղթեցին

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում այսօր ընթանում են հերթական խաղային օրվա հանդիպումները:

1/16 եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մրցել է իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ ու 4:6, 5:7, 4:6 հաշվով պարտություն կրել: Հանդիպման ընթացքում Կարենը հինգ գեյմ զիջել է սեփական մատուցման ժամանակ, իսկ մրցակցինը հաղթել է երկու դեպքում:

Հեշտությամբ 1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճել Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը: Իսպանացին 6:1, 6:2, 6:4 հաշվով ջախջախել է ավստրալացի Ալեքս դե Մանուարին: Շվեյցարացին 6:2, 7:5, 6:2 հաշվով առավելության է հասել ամերիկացի Թեյլոր Ֆրիցի նկատմամբ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000