Որոնել
Արխիվ
18.01.2019  11:38

Հայաստանի հավաքականի մարզիչների ներկա են եղել Մադրիդի «Ռեալի» մարզմանը

Հունվարի 17-ին Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամներն այցելեցին Մադրիդի «Ռեալի» մարզաբազա:

Մարզիչները հնարավորություն ունեցան հետևելու Մադրիդի «Ռեալի» մարզմանը, որից հետո հանդիպեցին ակումբի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիին, նրա օգնականներին և ֆիզպատրաստության գծով մարզչին, տեղեկանում ենք ՀՖՖ-ի պաշտոնական կայքից:

Երեկոյան Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները, Խինես Մելենդեսի հետ միասին, վերլուծեցին մեր հավաքականի ապագա մրցակից Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի խաղը:

Այսօր մեր մարզիչները հետևելու են «Լեգանես» թիմի մարզմանը և հանդիպելու են թիմի մարզիչներին: 

 

 

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000