Որոնել
Արխիվ
17.01.2019  11:22

Հանդիպում Ռաուլի և Մորյենտեսի հետ. Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի հերթական օրը Իսպանիայում

Շարունակվում են Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի դիտարկումները և հանդիպումները Մադրիդում, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հունվարի 16-ին մեր մարզիչներն այցելել են Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, ծանոթացան բոլոր ենթակառուցվածքներին: Նրանց ներկայացվել են մադրիդյան ակումբի մոտեցումները տարբեր տարիքային խմբերի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ: Կայացել է հանդիպում նաև «Ռեալի»՝ ֆուտբոլիստների վերականգնման հարցերով զբաղվող մասնագետի հետ, որն աշխատում է վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ և որը ներկայացրել է՝ ինչ փուլերով են անցնում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները վերականգնման ընթացքում:

Այնուհետև Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հանդիպել են Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլին, որը կիսվել է իր փորձով և պատրաստակամություն հայտնել հետագայում էլ օգտակար լինել իր խորհուրդներով: Մեր մարզիչները հանդիպել են նաև Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտիեսին: Հայկական պատվիրակությունը երկու նախկին ֆուտբոլիստներին էլ հանձնել է հուշանվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:

Երեկոյան մարզիչները ներկա են գտնվել Իսպանիայի գավաթի խաղարկության «Ատլետիկո» - «Ժիրոնա» հանդիպմանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000