Որոնել
Արխիվ
16.01.2019  16:18

Դե Յոնգը մտափոխվել է. նա խախտելու է «Բարսելոնայի» հետ պայմանավորվածությունը

«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի` «Բարսելոնա» տեղափոխության հնարավորությունը կտրուկ նվազել է: Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ հոլանդացին որոշել է խախտել կատալոնական ակումբի հետ բանավոր համաձայնությունը և չի միանա այդ թիմին:

Հիմնական պատճառը «Բարսելոնայում» չափազանց շատ կիսապաշտպաններն են, ինչի պատճառով 21-ամյա ֆուտբոլիստը կասկածում է, որ կդառնա մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: Կիսապաշտպանը կարծում է, որ դժվար կլինի թիմի մեկնարկային կազմում հայտնվել, երբ նրա հետ միջին գծի երեք դիրքերի համար պայքարում են Սերժիո Բուսկետսը, Իվան Ռակիտիչը, Արտուրո Վիդալը, Արթուրը, Ֆիլիպե Կոուտինյոն և թիմի հավանական նորեկ Ադրիեն Ռաբյոն: Բացի այդ, նա տեղյակ է, որ «Բարսելոնայում» մեծ հույսեր են կապում թիմի երիտասարդ սաներ Ռիկի Պուչի և Կարլես Ալենյայի հետ:

Ավելի վաղ հոլանդացին «Բարսելոնայի» հետ համաձայնեցրել էր անձնական պայմանագրի կետերը, իսկ նրա գործակալը` իր վարձատրությունը: Դե Յոնգին հատկապես գրավում էր այն, որ «կապտանռնագույնները» նրա հետ 10 տարվա ծրագրեր են կապում: Սպասվում էր, որ տրանսֆերը կկազմի 75 միլիոն եվրո:

Այժմ Դե Յոնգի համար պայքարում ֆավորիտ է դարձել ՊՍԺ-ն, որը պատրաստ է երիտասարդ ֆուտբոլիստին մեկնարկային կազմում տեղ ապահովել: Փարիզցիները նաև մտադիր են ձեռք բերել «Այաքսում» Ֆրենկիի թիմակից ու մոտ ընկեր Մատեյս Դե Լիգտին, որպեսզի նրանք շարունակեն նույն միասին խաղալ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000