Որոնել
Արխիվ
16.01.2019  12:04

Հայաստանի հավաքականի մարզիչները հանդիպել են Դիգեո Սիմեոնեին ու Դել Բոսկեին (PHOTO)

Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, և գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանը  և Աշոտ Ավետիսյանը, մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ դիտարկելու «Ռեալ» և  «Ատլետիկո» ակումբներում մարզումային գործընթացը և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը: Իսպանիայում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:

Հունվարի 15-ին հայ մարզիչներն այցելել են Մադրիդի «Ատլետիկո» ակումբի մարզաբազա և հետևել թիմի մարզումային գործընթացին, գրում է ՀՖՖ-ի պաշտոնականա կայքը:

Մարզումից հետո մարզիչները հանդիպել են «Ատլետիկո» թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, քննարկել մի շարք հարցեր՝ կապված «Ատլետիկո» թիմի խաղային փիլիսոփայության և ժամանակակից ֆուտբոլի տենդենցների հետ:

Երեկոյան կայացել է ճաշկերույթ, որին մասնակցել են Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները, ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, ինչպես նաև լեգենդար մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, նրա օգնական Տոնի Գրանդեն և լեգենդար ֆուտբոլիստ Ֆերնանդո Յերոն: Հանդիպմանը ներկա է եղել նաև Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը: Օրն ավարտվել է Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի թանգարան կատարած այցելությամբ:

Հունվարի 16-ին հավաքականի մարզիչներին ևս սպասվում է հագեցած օր, որի մանրամասները կներկայացնենք արդեն վաղը:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000