Որոնել
Արխիվ
14.01.2019  16:12

Պոգբա. «Հիմա հաճույք եմ ստանում ֆուտբոլից, Մոուրինյուի ժամանակ դա դժվար էր»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բացատրել է թիմի նոր գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի օրոք իր հիանալի խաղի պատճառները:

«Հաճույք եմ ստանում ֆուտբոլից: Մոուրինյուի խաղային համակարգում դա դժվար էր անել`հաշվի առնելով մեր տակտիկան: Ինձ դուր է գալիս ավելի շատ հարձակվել, պրեսինգի դիմել, առաջ քաշված խաղալ»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Նշենք, որ Սուլշերի ղեկավարությամբ ֆրանսիացին 5 խաղի է մասնակցել, որոնցում 4 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել: 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000