Որոնել
Արխիվ
14.01.2019  10:42

Լա Լիգա. Մեսսին 400 գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է

Լա լիգայի 19-րդ տուրում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գրավել է «Էյբարի» դարպասը:

Այդ գոլն արգենտինացու համար 400-րդն էր Իսպանիայի առաջնությունում: Նախկինում որևէ ֆուտբոլիստ չի կարողացել հասնել այդ նվաճմանը: 400 գոլ խփելու համար Մեսսիին 435 խաղ է պահանջվել, հայտնում է Opta-ն:

Մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների հաշվարկում 31-ամյա ֆուտբոլիստին հաջորդում է Կրիշտիանու Ռոնալդուն, ով Մադրիդի «Ռեալի» կազմում 311 գոլ է խփել (292 խաղում):

Եռյակը եզրափակում է Բիլբաոյի «Ատլետիկի» լեգենդար հարձակվող Տելմո Սարրան: Նա աչքի է ընկել 251 անգամ (277 խաղում):

Պրիմերայի ընթացիկ առաջնության 17 հանդիպումներում Մեսսին 17 գոլ է խփել ու 10 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000