Որոնել
Արխիվ
13.01.2019  22:43

«Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում հաղթեց «Տոտենհեմին» (VIDEO)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է «Տոտենհեմին» ու 1:0 հաշվով կարևոր հաղթանակ տարել:

44-րդ րոպեին Պոլ Պոգբայի հիանալի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Մարկուս Ռեշֆորդը: Խաղի ընթացքում թիմերը մի քանի այլ լավ գոլային պահեր են ունեցել, սակայն դարպասապահներ Ուգո Լյորիսը և Դավիդ դե Խեան մի քանի տպավորիչ սեյվերի շնորհիվ կարողացել են փրկել դարպասը:

Այդ հաղթանակը 6-րդ անընդմեջն (բոլոր մրցաշրարերում) էր նոր գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի նշանակումից հետո: «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 41 միավոր և հավասարվեց «Արսենալին», որն ավելի բարձր դիրքում է խփած և բաց թողած գոլերի հարաբերակցության շնորհիվ:

«Տոտենհեմը» 48 միավորով մնաց երրորդ տեղում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000