Որոնել
Արխիվ
13.01.2019  02:32

Լա լիգա. «Վալենսիան» և «Վիլյառեալը» կրկին միավորներ են կորցրել, այլ արդյունքներ (VIDEO)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Վալենսիան» տանը մրցեց «Վալյադոլիդի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1։

71-րդ րոպեին Պարոխեն առաջ մղեց «չղջիկներին», բայց 82-րդ րոպեին Ալկարեսը հավասարեցրեց հաշիվը։

Այսպիսով, «Վալենսիան» վաստակեց 23 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ «Վալյադոլիդը» 22 միավորով 15-րդն է։

Անակնկալ վատ արդյունք է գրանցում նաև Վիլյառեալը, որը 1-2 հաշվով տանը պարտվեց «Խետաֆեին»։

52-րդ րոպեին Մոլինան առաջ մեց հյուրերին։ 75-րդ րոպեին Կաբրերան ինքնագոլի պատճառով հավասարեցրեց հաշիվը, սակայն Անգելը, ով փոխարինման մտավ 86-րդ րոպեին, 3 րոպե անց հաղթանակ պարգևեց «Խետաֆեին»՝ գեղեցիկ հարվածով գնդակը նետելով դարպասապահի վրայով։

«Խետաֆեն» վաստակեց 28 միավոր և զբաեցնում է 6-րդ տեղը։ «Վիլյառեալը» 17 միավորով գտնվում է նախավերջին՝ 19-րդ տեղում։

«Ժիրոնա» - «Ալավես»՝ 1-1

«Լեգանես» - «Ուեսկա»՝ 1-0

«Ռայո Վալեկանո» - «Սելտա»՝ 4-2

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000