Որոնել
Արխիվ
12.01.2019  21:38

Պաշտոնական. «Լոռին» նոր գլխավոր տնօրեն ունի

Դավիթ Աբրահամյանն այսուհետ կզբաղեցնի «Լոռի» ՖԱ գլխավոր տնօրենի պաշտոնը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը

Ակումբի կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ Աբրահամյանը պատասխանատու կլինի նաեւ սելեկցիայի համար:

Լինելով վանաձորցի՝ Աբրահամյանը երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում, որտեղ աշխատել է մի շարք ֆուտբոլային գործակալություններում: 2013 թվականին աշխատել է Մոսկվայի «Դինամոյում» որպես տրանսֆերների հարցերով նախագահի խորհրդական:

Որպես գործակալ համագործակցել է հայկական ակումբների հետ: Նրա միջոցով Հայաստանում են խաղացել Սերժ Դեբլեն, Բորիս Կադիոն, Կվասի Սիբոն, Ֆոֆանա Բեկոն, Լուբամբո Մուսոնդան, Դամե Դիոպը, Լամին Լի Յորոն, Ժան-Ժակ Բուգուհին, Էբուե Կուասսին, Էմմանուել Մբոլան, Էդվարդ Կպոդոն, Դրիսա Դիարասուբան եւ այլք:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000