Որոնել
Արխիվ
12.01.2019  17:45

Մխիթարյանի նախկին գործակալ. «Հենրիխը «Զենիթ» չի տեղափոխվի, նա փողի համար չի խաղում»

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նախկին գործակալ Վալերի Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Sport-express.ru-ին, որի ժամանակ մեկնաբանել է 29-ամյա ֆուտբոլիստի` Ռոսւաստան տեղափոխվելու մասին շշուկները:

- Դուք նախկինում համագործակցո՞ւմ էիք Մխիթարյանի հետ:

- Այո, բայց երբ նա տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսսիա», այլ ոչ թե «Անժի», մեր համագործակցությունն ավարտվեց: Միասին 5 տարի ենք աշխատել:

- Հավատո՞ւմ եք, որ նա կտեղափոխվի «Զենիթ»:

- Ոչ:

- Ինչո՞ւ:

- Հենրիխը երբեք չի ցանկացել խաղալ Ռուսաստանում: Նա նախընտրում է Եվրոպան, իսկ Ռուսաստանի առաջնությունն ուժեղ չի համարում: Մենք այն ժամանակ նրա հետ եկել էինք «Սպարտակի» ու «Անժիի» հետ բանակցություններ վարելու: Այդ ակումբները պատրաստ էին տիեզերական աշխատավարձ վճարել: Այդպիսի գումարներ «Զենիթը» հիմա չի վճարում: Բայց Հենրիխը միևնույն է հրաժարվեց և մեկնեց Գերմանիա: Չեմ կարծում, թե վերջին տարիներին նրա շարժառիթները փոխվել են:

- Բայց «Արսենալում» նրա գործերն այդքան էլ լավ չեն դասավորվում:

- Մխիթարյանն իր առավելագույնին կարողացել է հասնել: Իր գլխից բարձր ցատկեց: Նույնիսկ իր պոտենցիալը երեք անգամ գերազանցեց: Նա ապացուցեց, որ հայ ֆուտբոլիստը կարող է հանդես գալ ԱՊԼ-ում: Սխալ կլիներ սպասել, որ նա Անգլիայում տարեկան 45 գոլ կխփի: Որպես հայ, ես հենց դա էի ուզում: Ամեն դեպքում նա մեր ֆուտբոլի հերոսն է:

- Նշում եք, որ Մխիթարյանն իր առավելագույնին է հասել: Կարող եք ենթադրել, որ «Արսենալը» կորոշի բաժանվել նրանից:

- Սարսափելի չի լինի: Կարծում եմ` 2-3 տարի նա կարող ԱՊԼ-ում խաղալ, միջակ թիմերում: Հենրիխը հաստատ համապատասխանում է Պրեմյեր լիգայի մակարդակին: Նույնիսկ չգիտեմ ինչ պետք է լինի, որ նա տեղափոխվի «Զենիթ»:

- Օրինակ` մեծ ֆինանսական առաջարկ:

- Նա երբեք փողի համար չի խաղացել:

- Ձեր կարծիքով նա «Զենիթում» աստված կլինե՞ր:

- Նա երկու անգամ ուժեղ է Մարկիզիոյից: Իտալացին «Զենիթում» ոչինչ չի ցուցադրել, չի երևում: Առաջ գալիս էին Հալկն ու Վիտցելը և անմիջապես նրանց մասին ասում է, որ բարձրակարգ ֆուտբոլիստներ են:

- Տեսականորեն որքա՞ն հիմա կարժենա Մխիթարյանի տրանսֆերը «Զենիթ»:

- Մոտ 20 միլիոն եվրո: Հիմա Հներիխի կարիերայում նահանջ է, բայց միևնույն է չեմ հավատում այդ տեղափոխությանը:

- Միթե՞ 29-ամյա ֆուտբոլիստը չի ուզենա կարիերայի վերջում ապահոված մեծ գումար ստանալ:

- Նա դա արդեն Անգլիայում է ստանում: Միթե՞ կարծում եք, որ «Զենիթն» ավելի շատ կվճարի, քան լոնդոնցիները:

- Ենթադրենք Պետերբուրգում 4 միլիոն եվրո կառաջարկեն:

- Եվ ի՞նչ: Կարծում եմ` «Արսենալում» նա տարեկան 6-7 միլիոն է ստանում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000