Որոնել
Արխիվ
12.01.2019  14:26

Մեր մրցակիցները. Ֆինլանդիան ընկերական խաղում պարտվել է (VIDEO)

Եվրո-2020-ի ընտրական փուլին նախապատրաստվելու շրջանակում Ֆինլանդիայի հավաքականն ընկերական խաղեր է անցկացնում:

Երեկ սկանդինավները Դոհայում մրցել են Էստիանիայի ընտրանու հետ ու 1:2 հաշվով պարտություն կրել:

Մակկու Կաներվայի թիմը համալրված է Ֆինալնդիայի առաջնության ֆուտբոլիստներով, քանի որ այժմ ՖԻՖԱ-ի կողմից սահմանված միջազգային հանդիպումների օրեր չեն և լեգիոներները գտնվում են իրենց ակումբներում:

Երեք օր առաջ ֆինները նույն Դոհայում 1:0 հաշվով հաղթել էին Շվեդիայի հավաքականին, որը նույնպես կազմված է եղել ներքին առաջնության ֆուտբոլիստներով:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլում Ֆինլանդիայի ընտրանին Հայաստանի հավաքականի մրցակիցն է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000