Որոնել
Արխիվ
12.01.2019  13:45

Քեյնի տրանսֆերի համար «Տոտենհեմը» տիեզերական գումար է պահանջել «Ռեալից»

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» հարձակվող Հարրի Քեյնին: Այդ մասին գրում է As.com-ը:

«Սերուցքայինները» դեկտեմբերին դիմել են լոնդոնյան ակումբին հնարավոր տրանսֆերի վերաբերյալ: Անգլիացիները պատասխանել են, որ պատրաստ են բաժանվել 25-ամյա ֆուտբոլիստից, բայց միայն ամռանը և ռեկորդային 350 միլիոն եվրոյի դիմաց:

«Տոտենհեմի» ղեկավարների դիրքորոշման փոփոխության ակնկալիքով «Ռեալը» որոշել է սպասել մինչև ամառ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000