Որոնել
Արխիվ
12.01.2019  12:49

Հայաստանում նոր թիմ կլինի. ակումբը ֆուտբոլիստների ընդունելություն է հայտարարել

Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբը մտադրություն ունի այս տարի մեծահասակների թիմ ձևավորել և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա հայտ ներկայացնել՝ մասնակցելու 2019-2020 թթ Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը: Այդ մասին հայտնում է aniarc.am-ը` հղում կատարելով Տավուշը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությանը:

Այդ նպատակով՝ ակումբը հայտարարել է 15-ից 24 տարեկան ֆուտբոլիստների ընդունելություն: Նախապատվությունը տրվելու է այն ֆուտբոլիստներին, որոնք բնակվում են Տավուշի մարզում և Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում:

Թիմի մարզումները անց են կացվելու Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում:

Դիմողները պետք է գրեն ակումբի էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ ֆեյսբուքի էջին՝ Դովեղ ֆուտբոլային ակումբ/Dovegh Football Club:

Առավել մանրամասների համար կարելի է դիմել նաև «Դովեղ» ֆուտբոլային ակումբի Նոյեմբերյանի մարզիչ Կարեն Ասատրյանին, հեռախոս՝ 093 24 24 86, «Դովեղ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Վրեժ Աբովյանին, հեռախոս՝ 094 99 77 85, «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ 091 42 64 35 կամ 098 65 53 21։

Նոյեմբերյանի «Դովեղը»  15-ից 24 տարեկան ֆուտբոլիստներ ընտրելու նպատակով մարտ ամսին մինի ֆուտբոլի, իսկ մայիսին ֆուտբոլի բաց մրցաշար է կազմակերպելու Նոյեմբերյանի շրջանում, որին կարող են մասնակցել Տավուշի մարզի և Ալավերդու շրջանի գյուղական թիմերը: Ակումբի նպատակն է այդ մրցաշարերի ընթացքում ընտրել խոստումնալի ֆուտբոլիստների, որոնք կհամալրեն «Դովեղ» ֆուտբոլային ակումբը և կնախապատրաստվեն Առաջին խմբի առաջնությանը:

Հիշեցնենք, որ Նոյեմբերյանի շրջանը ֆուտբոլային ավանդույթներ ունի: 1992-ից Նոյեմբերյանի թիմը վեց տարի հանդես է եկել ՀՀ ֆուտբոլի բարձրագույն լիգայի առաջնությունում: «Դովեղ» ֆուտբոլային ակումբի այսօր փոխնախագահ Վրեժ Աբովյանը և մարզիչ Կարեն Ասատրյանը հանդես են եկել Նոյեմբերյանի թիմում՝ մասնակցելով Բարձրագույն խմբի տասնյակ խաղերի:

Հավելենք, որ «Դովեղն» ունի մանկապատանեկան թիմեր, որոնք մասնակցում են Հայաստանի առաջնություններին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000