Որոնել
Արխիվ
12.01.2019  11:54

«Շիրակը» վերադարձել է արձակուրդից. հայտնի են առաջիկա մրցակիցները

Հունվարի 8-ից «Շիրակը» վերադարձել է արձակուրդից և վերսկսել մարզումները: Թիմը մարզումներն անցկացնում է Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մինչև փետրվարի 10-ը Վարդան Բիչախչյանի թիմը կանցկացնի հավաք Գյումրիում: Այդ ընթացքում ընկերական խաղերում գյումրեցիների հակառորդները կլինեն՝ Երևանի «Արցախը» հունվարի 19-ին, Երևանի «Լոկոմոտիվը» հունվարի 26-ին և Վանաձորի «Լոռին» փետրվարի 3-ին:

Այնուհետև «Շիրակը» կմեկնի Թուրքիա, որտեղ փետրվարի 10-ից փետրվարի 24-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի: Հայկական թիմի մրցակիցների մասին կհայտարարվի հավաքի սկսվելուց առաջ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000