Որոնել
Արխիվ
11.01.2019  15:34

Ամերիկացի բասկետբոլիստը տեղափոխվել է հայկական ակումբ (PHOTO)

Ամերիկացի բասկետբոլիստ Արբեն Կամաժն այս մրցաշրջանում իր ելույթները կշարունակի Հայաստանի Ա լիգայում հանդես եկող «Ուրարտու Վիվառոյի» կազմում: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Մինչ այս Կամաժը ներկայացնում էր ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես եկող Կոլումբոսի պետական համալսարանի բասկետբոլային թիմը:

Նշենք, որ «Ուրարտու Վիվառոն» Ա լիգայում զբաղեցնում է երկրորդ տեղը: Նրա հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 13-ին, ժամը՝ 19:00-ին «Միկա» մարզադահլիճում, որտեղ ուժերը կչափի «Արցախ» ակումբի հետ:

Երևանում Կամաժը լուսանկարվել է «Ուրարտուի» նախագահ, հայտնի մեկնաբան Կարեն Գիլոյանի հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000