Որոնել
Արխիվ
11.01.2019  13:36

Մոուրինյու. «Ինձ համար մեծ պատիվ կլիներ վերադառնալ «Ռեալ» կամ «Ինտեր»»

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ իր նախկին թիմերից Մադրիդի «Ռեալ» կամ Միլանի «Ինտեր»:

«Ինձ համար մեծ պատիվ կլիներ վերադառնալ «Ռեալ» կամ «Ինտեր»: Բայց հիմա որևէ թիմի հետ չեմ բանակցում: Երբ մարզիչը կամ ֆուտբոլիստը վերադառնում են իրենց նախկին թիմ, նշանակում է, որ նրա համար ինչ-որ լավ բան են արել: Հենց այդպիսի տպավորություններ ունեի «Չելսի» վերադառնալու ժամանակ: Եթե քեզ հետ են հրավիրում, ուրեմն գնահատում են:

Հիմա հանգստանալու իրավունք եմ ստացել: Կարող եմ դադար վերցնել, ինքնաքննադատությամբ զբաղվել և հանգիստ վերլուծել վերջին տարիների աշխատանքը: Դրանից հետո կարող եմ պատրաստվել կարիերայիս նոր էջին»,- orreio da Manha TV-ի եթերում ասել է «յուրահատուկը»:

Հիշեցնենք, որ Մոուրինյուն 2018 թվականի դեկտեմբերի 18-ին պաշտոնանկ է արվել «Մանչեսթեր Յունայթեդից»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000