Որոնել
Արխիվ
11.01.2019  11:54

Ռուսական թիմի ռմբարկու. «Առաջարկներ ունեմ Հայաստանից, Ռուսաստանից ու Ղազախստանից»

Ռուսական «Տոմի» կիսապաշտպան և լավագույն ռմբարկու Իլյա Կուխարչուկը հայտարարել է, որ իր թիմի հետ չի մեկնելու ուսումնամարզական հավաքին, քանի դեռ չեն վճարվել նախորդ ամիսների աշխատավարձերը: Նա նաև հաստատել է, որ առաջարկ ունի Հայաստանից:

«Խոստացել են աշխատավարձը վճարել մինչև հունվարի 15-16-ը: Մինչև այդ Ռուսաստանի ֆուտբոլի միությանը բողոք չեմ ներկայացնելու, բայց նաև թիմի հետ առաջին հավաքին չեմ մեկնի:

Յոթ առաջարկ ունեմ Հայաստանից, Ռուսաստանից ու Ղազախստանից: Ճիշտն ասած, արդեն ամաչում եմ այդ ակումբներից: Նրանք զանգահարում են, իսկ ես նրանց ամեն անգամ ասում եմ սպասեք»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Sportbox.ru-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանից Կուխարչուկին առաջարկ է կատարել «Փյունիկը»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000