Որոնել
Արխիվ
11.01.2019  01:49

«Մոնակոն» հունվարին արդեն երրորդ նորեկն ունեցավ

Ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսը ձախողած «Մոնակոն» շարունակում է ակտիվորեն ամրապնդել կազմը: «Կարմրասպիտակները» գնել են «Լիլի» ձախ պաշտպան Ֆոդե Բալո-Տուրեին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆրանսիացու հետ ստորագրվել է 4,5 տարվա պայմանագիր: Ոչ պաշտոնական տվյալներով` տրանսֆերը կազմել է 11 միլիոն եվրո:

22-ամյա ֆուտբոլիստն դարձել է Թյերի Անրիի թիմի ձմեռային երրորդ նորեկը: Ավելի վաղ «Մոնակոն» գնել է «Շալկեի» փորձառու պաշտպան Նալդոյին, ինչպես նաև վարձակալել Մոսկվայի «Դինամոյի», «Ռոմայի» ու Մարսելի «Օլիմպիկի» նախկին կիսապաշտպան Վիլյամ Վանկյորին («Անթալյասփոր»):

Սպասվում է, որ առաջիկա օրերին «Մոնակոյին» կմիանա նաև Ֆրանսեսկ Ֆաբրեգասը («Չելսի»):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000