Որոնել
Արխիվ
11.01.2019  02:36

Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» պարտվեց առաջին խաղում, այլ արդյունքներ (VIDEO)

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» հյուրընկալվել է «Լևանտեին» ու 1:2 հաշվով պարտություն կրել:

Վալենսիացիները մեկնարկային 18 րոպեների ընթացքում երկու անգամ գրավել են Յասպեր Սիլլեսսենի պաշտպանած դարպասը: Մեկական անգամ աչքի են ընկել Էրիկ Կաբակոն (4) ու Բորխա Մայորալը (18): «Լևանտեն» բազմաթիվ այլ պահեր է ունեցել, սակայն այլևս չի կարողացել գոլ խփել:

Գրեթե ամբողջապես պահեստային կազմով հանդես եկող կատալոնական թիմը կարևոր արտագնա գոլ է խփել խաղավերջում` 85-րդ րոպեին: Հաջող փոխարինման մտած Դենիս Սուարեսն անհատական անցումով 11-մետրանոց է վաստակել, որը հստակորեն իրացրել է Ֆիլիպե Կոուտինյոն:

Պատասխան հանդիպումը կկայանա «Կամպ Նոու» մարզադաշտում` հունվարի 17-ին:

Երկու այլ զույգերում այսօր նույնպես կայացել են առաջին հանդիպումները: «Սևիլյան» Բիլբաոյում 3:1 հաշվով հաղթել «Ատլետիկին», իսկ «Բետիս» – «Ռեալ Սոսյեդադ» մրցավեճում հաշիվը չի բացվել (0:0):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000