Որոնել
Արխիվ
10.01.2019  23:55

Արթուր Պետրոսյան. «Եթե «Լոռին» չեմպիոն դառնալու խնդիր դնի, ավելորդ լարվածություն կենթարկվի»

«Լոռիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն առաջին հարցազրույցն տվել նոր պաշտոնում:

«Պարոն Թովմաս Գրիգորյանի («Լոռիի» ղեկավար-խմբ.) հետ հեռախոսազրույց ունենալուց հետո երկու օրով եկա Հայաստան, բանակցութուններ վարեցինք: Շատ լավ տպավորություն ստացա այդ հանդիպումից: Թիմին որոշ չափով ծանոթ էի Հայաստանի առաջնությունից: Համաձայնություն տվեցի: Կարծում եմ` «Լոռին» մեծ պոտենցիալ ունեցող թիմ է: Շատ հետաքրքիր կլինի աշխատել այս թիմի հետ:

Մարզումները սկսելու ենք Վանաձորում: Հունվարի 23-30 առաջին հավաքն անցկացնելու ենք Երևանում` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Այնուհետև կշարունակենք մարզվել Վանաձորում, իսկ երկրորդ հավաքը փետրվարի 12-ից կանցկացնենք Անթալիայում:

Թիմում լինելու են համալրումներ: Մի շարք հայ ֆուտբոլիստներ փորձաշրջան են անցնելու:

Այս պահին սխալ կլինի չեմպիոն դառնալու մասին խոսել: Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք ու մեր դիրքերը բարելավենք: Եթե հիմա չեմպիոնության խնդիր դնենք, ավելորդ լարվածության կենթարկվենք: Դա մեզ պետք չէ: Մեր թիմը դեռ երիտասարդ է: Վստահ եմ, որ հաջողության ենք հասնելու»,- վանաձորյան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է 47-ամյա մասնագետը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000