Որոնել
Արխիվ
10.01.2019  22:13

«Արսենալի» ֆուտբոլիստը մեկ ոտքով «Յուվենտուսում» է. 3 օրից կկայանա բուժզննումը

«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմզին կարիերան շարունակելու է «Յուվենտուսում»:

Ուելսցին շուտով պայմանագիր է կնքելու թուրինյան ակումբի հետ: Արդեն առաջիկա կիրակի` հունվարի 13-ին նա բուժզննում է անցնելու իտալացիների համար, վստահեցնում է Sky Sports-ը:

28-ամյա ֆուտբոլիստն ազատ խաղացողի կարգավիճակով է ամռանը միանալու է «ծեր սինյորային»: Նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 8 միլիոն եվրո: Դա իտալական գրանդում երկրորդ ամենաբարձր աշխատավարձը կլինի Կրիշտիանու Ռոնալդուից հետո (31 միլիոն):

Նշենք, որ «Քարդիֆ Սիթիի» սանը «զինագործների» կազմում է խաղում 2008 թվականից:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000