Որոնել
Արխիվ
10.01.2019  16:28

Մխիթարյանը կմնա՞ «Արսենալում». Վալվերդեն խոսել է Դ. Սուարեսի ապագայի մասին «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է թիմի կիսապաշտպան Դենիս Սուարեսի մասին։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ֆուտբոլիստը ցանկանում է լքել ակումբը քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով։

«Դենիսն ու Մունիրն այլ կարգավիճակում են։ Սուարեսը կարող է մասնակցել ցանկացած հանդիպման։ Նա միշտ հասանելի է մեզ համար։

Նա միշտ պայքարում է հիմնական կազմում տեղն ապահովելու համար, այնպես որ, այո՛, Դենիսն ապագա ունի «Բարսելոնայում»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Mirror-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Սուարեսին։ Այդ դեպքում, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ թիմից, ում ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000