Որոնել
Արխիվ
10.01.2019  01:02

Պաշտոնական. 5 ֆուտբոլիստներ հեռացան «Լոռիից»

«Լոռի» ՖԱ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 5 ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից։

Դարպասապահ Գոռ Էլյազյանի պայմանագիրը «Լոռիի» հետ ավարտվել է, եւ ակումբը որոշել է չերկարաձգել այն:

Կիսապաշտպան Վիգեն Ավետիսյանի պայմանագիրը «Լոռիի» հետ ավարտվել է, եւ ակումբը որոշել է չերկարաձգել այն:

Ավետիսյանը «Լոռիում» էր 2017 թվականի հուլիսի 25-ից: Թիմի մարզաշապիկով մասնակցել է 32 խաղի, խփել 12 գոլ եւ կատարել 9 արդյունավետ փոխանցում:

Վիգեն Ավետիսյանը վերածնված «Լոռիի» առաջին պաշտոնական գոլի հեղինակն է:

Կիսապաշտպան Դավիթ Ասլանյանի պայմանագիրը նույնպես ավարտվել է «Լոռիի» հետ և վերջինս հեռացել է։

Նույն իրավիճակն է նաև Կիսապաշտպան Արեգ Ազատյանի մոտ։ Ազատյանը «Լոռիում» էր 2018-ի հունվարից: Թիմի մարզաշապիկով մասնակցել է 29 խաղի, խփել 7 գոլ եւ կատարել 5 գոլային փոխանցում:

Ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը գանացի պաշտպան Ռիչարդ Բոտչվեյի հետ: Բոտչվեյը «Լոռիում» էր 2018-ի օգոստոսից եւ մասնակցել էր 3 հանդիպման:

«Լոռին» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000