Որոնել
Արխիվ
09.01.2019  17:31

Գաել Անդոնյանը կարող է տեղափոխվել անգլիական «Լիդս»

Անգլիայի հեղինակավոր ակումբներից մեկը` «Լիդս Յունայթեդը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանի ծառայություններով: Այդ մասին հայտնի է դարձել Armenian Football Group-ին:

23-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է թիմում տեսնել գլխավոր մարզիչ, հռչակավոր Մարսելո Բյկելսան, ով Գաելի հետ համատեղ աշխատել է Մարսելի «Օլիմպիկում»:

Ներկայումս «Լիդսը» գլխավորում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակը և հնարավորություն ունի երկար տարիներ անց վերադառնալ Պրեմյեր լիգա:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին Անդոնյանը հաջող փորձաշրջան էր անցել անգլիական մեկ այլ ակումբում` «Սանդերլենդում», սակայն նրա հետ պայմանագիր չեն կարողացել կնքել, քանի որ թիմում սպառված է եղել Եվրամիության անդամ չհամարվող երկրների ներկայացուցիչների թիվը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000