Որոնել
Արխիվ
09.01.2019  12:08

«Միլանը» հարմար պահի է սպասում, որ հրավիրի Մխիթարյանին

«Միլանը» հետևում է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ իրավիճակին և հարմար պահի սպասում նրան ձեռք բերելու համար: Այդ մասին հաղորդում է իտալական calciomercato.it-ը:

«Ռոսոներին» սպասում է, որ «Արսենալի» կողմից «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին ձեռք բերելուց դեպքում թիմում շղթայական ռեակցիա կսկսվի և ֆուտբոլիստներից մեկը ստիպված կլինի լքել «զինագործներին»: Հնարավոր է, որ դա կլինի Հայաստանի հավաքականի ավագը:

Աղբյուրը նշում է, որ «Միլանը» տևական ժամանակ հետաքրքրված է 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություներով:  Գործարքին կարող է խանգարել Մխիթարյանի բարձր աշխատավարձը և երկարաժամկետ պայմանագիրը (մինչև 2021 թվականի ամառ), ինչը բարձրացնում է նրա տրանսֆերային գինը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000