Որոնել
Արխիվ
08.01.2019  18:14

«Արցախ» ՖԱ-ն նոր անվանում կունենա. Կստեղծվի Գորիսը ներկայացնող ակումբ

ՀՀ Բարձագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Արցախ Երևան» ֆուտբոլային ակումբը, որը նոր սեփականատեր ունի, հաջորդ մրցարջանում նաև նոր անվանում կունենա: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է ակումբի արդեն նախկին հիմնադիր-նախագահ, սեփականատեր Սևան Ասլանյանը

Նա պարզաբանել է, որ նոր սեփականատերը՝ Կարեն Աբրահամյանը, վերցրել է թիմը, բոլոր ենթակառուցվածքները՝ բացի անվանումից: «Արցախ Երեւան» անվանումն օգտագործելու է մինչեւ 2018-19 մրցաշրջանի ավարտը, որից հետո անվանափոխվելու է: Իսկ նույն բրենդով՝ «Արցախ Գորիս» անվանումով, նոր ակումբ կհիմնվի, որի մարզաբազան կլինի Արցախում՝ Ասկերանում, սակայն այն կներկայացնի Գորիսը:

Ընթացիկ մրցաշրջանում Բարձրագույն խմբում հանդես եկող Կարեն Աբրահամյանի թիմը 2019-20 մրցաշրջանում կրկին հանդես կգա Բարձրագույն խմբում, իսկ Ասլանյանի «Արցախ Գորիսը» կմասնակցի Առաջին խմբի առաջնությանը:

«Արցախ Գորիսը» համագործակցելու է նաև Գորիսում հիմնվող ֆուտբոլի ակադեմիայի հետ, որը ստեղծվում է Գորիսի քաղաքապետարանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, շվեյցարացի բարերարների (որոնց անունը Ասլանյանը չի ցանկացել նշել) համատեղ ջանքերով: Գորիսում նաև նորոգվում է դաշտը, որտեղ «Արցախ Գորիսն» անցկացնելու է տնային հանդիպումները:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000