Որոնել
Արխիվ
07.01.2019  22:27

ՍԿԱՆԴԱԼ. Մրցավարը տոնում է գոլը «Ռեալի» դարպասը (VIDEO)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» պարտվեց «Ռեալ Սոսյեդադին»՝ 0-2։

Մադրիդյան ակումբը խաղից հետո բողոք է ներկայացրել՝ կապված մրցավարության հետ։ Ըստ ակումբի, կողմնակալ վերաբերմունք է եղել մրցավարության կողմից և չի նշանակվել 11 մետրանոց ի վնաս «Ռեալ Սոսյեդադի»։ Ընդ որում, գլխավոր մրցավարը՝ Մունուերա Մոնտերոն, չի դիտել վիճելի դրվագների կրկնապատկերը։

Այդ իրավիճակից հետո համացանցում է հայտնվել տեսանյութ մեկ այլ խաղից, որտեղ «Ռեալը» խոշոր՝ 3-0 հաշվով պարտվել է «Էյբարին»։ Այդ խաղում Մոնտերան VAR համակարգի մրցավարներից էր։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է վերջինս ուրախանում այն բանից հետո, երբ «Էյբարն» առաջին գնդակն է ուղարկում «սերուցքայինների» դարպասը։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000