Որոնել
Արխիվ
07.01.2019  16:18

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ռաֆայել Նազարյանը հրաժարական է տվել. հայտնի է` ով է փոխարինել նրան (PHOTO)

2018 թվականի հունիսից «Արցախը» գլխավորած մարզիչ Ռաֆայել Նազարյանը հեռացել է ակումբից սեփական նախաձեռնությամբ: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

««Արցախ» ակումբն իր երախտագիտությունն է հայտնում նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանին համատեղ աշխատանքի համար` մաղթելով նորանոր հաջողություններ»,- գրված է հայտարարությունում:

Երևանի «Արցախի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սևադա Արզումանյանը:

Մարզչական 15-ամյա գործունեության ընթացքում Արզումանյանը գլխավորել է Երևանի «Արարատ» և «Ուլիս» ակումբները, Կապանի «Գանձասարը»: «Ուլիսին» նա դարձրել է Հայաստանի չեմպիոն: Վերջին տարիներին 49-ամյա մասնագետը գլխավորում էր «Էրեբունին»:

Այսoր` հունվարի 7-ին, Երևանի նախկին «Միկա» մարզադաշտում տեղի է ունեցել Արզումանյանի գլխավորությամբ «Արցախի» առաջին մարզումը:

 

Ավելի վաղ պաշտոնապես փոխվել է «Արցախի» սեփականատերը:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000