Որոնել
Արխիվ
07.01.2019  13:36

«Հայդուկը» մտադիր է Տիգրան Բարսեղյանի շնորհիվ ուժեղացնել թիմի հարձակումը

Խորվաթիայի ամենահեղինակավոր ակումբներից մեկը` «Հայդուկը» մտադիր է ձմռանը զգալիորեն ուժեղացնել թիմի կազմը:

Խորվաթական Sportske Novosti-ն տեղեկացնում է, որ ակումբը մտադիր է համալրել խաղային բոլոր երեք դիրքերը, այդ թվում հարձակման գծում Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանին հրավիրելու միջոցով: Աղբյուրը չի բացառում, որ հունվարի 10-ին  Անթալիայում մեկնարկող «Հայդուկի» հավաքին Բարսեղյանն արդեն թիմի հետ կլինի:

Հիշեցնենք, որ մակեդոնական Վարդարից հեռանալուց հետո 25-ամյա ֆուտբոլիստն ազատ խաղացողի կարգավիճակ ունի:

«Սպիտակները» նաև դիտարկում են սլովենական «Ալյումինի» թիմում հանդես եկող 22-ամյա ալբանացի հարձակվող Ֆրանչեկո Տահիրայի թեկնածությունը:

Բացի այդ, «Հայդուկը» մտադիր է հետ վերադարձնել Իտալիայի Ա սերիայում հանդես եկող իր նախկին ֆուտբոլիստներին` 21-ամյա կիսապաշտպան Անդրիյա Բալիչին («Ուդինեզե») ու 22-ամյա պաշտպան Լորենցո Շիմիչին (ՍՊԱԼ): Եվս մեկ հավանական նորեկ է համարվում բալկանյան թիմի նախկին ձախ պաշտպան Գորան Յոզինովիչը, ով հանդես է գալիս շվեյցարական «Շաֆհաուզենում»:

Հավելենք, որ Խորվաթիայի առաջնության 18 տուրերից հետո «Հայդուկը» 23 միավորով վեցերորդ տեղում է և 8 միավորով հետ է եվրագավաթային ուղեգիր տվող չորրորդ հորիզոնականից: Խորվաթիայի գավաթից «սպիտակները» դուրս են մնացել քառորդ եզրափակչում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000