Որոնել
Արխիվ
31.12.2018  16:24

Մեսսին դարձավ 2018 թվականի լավագույն ռմբարկու. Ռոնալդուն երկրորդն է

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է 2018 թվականի Եվրոպական ակումբներում հանդես եկող լավագույն ռմբարկու: Արգենտինայի հավաքականի ու կատալոնական թիմի կազմում նա 54 խաղում 51 գոլ է խփել:

Երկրորդ տեղը գրավել է Կրիշտիանու Ռոնալդուն: Վերջինս Պորտուգալիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» ու «Յուվենտուսի» կազմում 49 գոլի հեղինակ է դարձել (53 խաղում):

Ուշագրավ է, որ լավագույնների թվում է հայտնվել Լյուքսեմբուրգը ներկայացնող Դավիդ Տուրպելը: Նա այս տարի 40 գոլ է խփել:


2018 թվականի լավագույն ռմբարկուները.


1. Լիոնել Մեսսի (Ագենտինա, «Բարսելոնա») – 51 գոլ (54 խաղ)

2. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ»/«Յուվենտուս») – 49 (53)

3. Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան, «Բավարիա») – 46 (56)

4. Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, Լիվերպուլ) – 44 (55)

5. Հարրի Քեյն (Անգլիա, «Տոտենհեմ») – 42 (63)

6. Դավիդ Տուրպել (Լյուքսեմբուրգ, «Դյուդելանժ») – 40 (49)

7. Անտուան Գրիզման (Ֆրանսիա, «Ատլետիկո») – 40 (71)

8. Լուիս Սուարես (Ուրուգվայ, «Բարսելոնա») – 37 (60):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000