Որոնել
Արխիվ
31.12.2018  12:31

Շախմատ. Հայկ Մարտիրոսյանը՝ Ցյուրիխի մրցաշարի հաղթող

Ցյուրիխում ավարտվեց Վեյնախտ օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում ՝էին 17 երկրների 102 շախմատիստ, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ: 

Մրցաշարի մասնակիցների թվում է Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը:

Մրցաշարում Մարտիրոսյանը տոնեց 4 հաղթանակ, ևս 3 պարտիա ավարտեց հաշտությամբ և 5.5 միավորով դարձավ մրցաշարի հաղթող: Մարտիրոսյանը նաև 3 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը, գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը:

Հիմնական մրցաշարի ավարտից հետո Մարտիրոսյանը մասնակցեց նաև կայծակնային մրցաշարի, որտեղ 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և Սվանե Ռասմուսի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները, սակայն ավելի ցածր լրացուցիչ ցուցանիշների պատճառով դարձավ երկրորդը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000