Որոնել
Արխիվ
30.12.2018  15:05

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը Մոուրինյուի պաշտոնանկության մասին իմացել է իր ընկերուհուց

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն պատմել է, թե ինչպես է տեղեկացել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի պաշտոնանկության մասին:

«Առավոտյան արթնացա և գնացի լոգարան: Հանկարծ սենյակից դուրս վազեց ընկերուհիս և ասաց Մոուրինյուի պաշտոնանկության մասին: Նույնիսկ հեռախոսը չհասցրեցի ստուգել:

Մինչև այդ որևէ տեղեկություն չունի նրա հեռանալու վերաբերյալ: Այնպես որ` ընկերուհիս ինձնից շուտ իմացավ այդ լուրի մասին»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000