Որոնել
Արխիվ
30.12.2018  13:16

Սարգիս Ադամյանը` «ՌԲ Լեյպցիգի» ուշադրության կենտրոնում. տրանսֆերը գնահատվում է 5 միլիոն եվրո

Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ու գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը փայլուն ելույթները գրավել են Բունդեսլիգայի մի քանի հեղինակավոր ակումբների ուշադրությունը:

«ՌԲ Լեյպցիգը» 25-ամյա հարձակվողին դիտարկում է որպես Տիմո Վերներին փոխարինող, եթե վերջինս լքի ակումբը, գրում է sportske.ba-ն:

Ադամյանի տրանսֆերը գնահատվում է մոտ 5 միլիոն եվրո: Հայ ֆուտբոլիստը «Ռեգենսբուրգի» հետ պայմանագիրը երկարաձգել է այս տարվա հուլիսին: Այն գործելու է մինչև 2021 թվականի ամառը:

Շշուկներ կան, որ Ադամյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Վոլֆսբուրգն» ու «Վերդերը», սակայն դրանք դեռ չեն հաստատվել:

Երկրորդ Բունդեսլիգայի ըհնթացիկ խաղարկությունում Սարգիսը մասնակցել է 17 հանդիպման, որոնցում 8 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000