Որոնել
Արխիվ
30.12.2018  10:57

Տիգրան Բարսեղյանի նկատմամբ հետաքրքրությունն անցել է ակտիվ բանակցությունների փուլ

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել Խորվաթիայում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ երկիրը ներկայացնող «Ռիյեկան» ու «Հայդուկը» հետաքրքրված են «հայկական Հալկի» ծառայություններով, իսկ այժմ արդեն ակտիվ բանակցություններ են վարում: Այդ մասին հայտնում է մակեդոնական gol.mk-ն, որտեղ ուշադիր հետևում են Տիգրանի կարիերայի զարգացմանը, ում անվանում են բալկանյան այդ երկրի առաջնության պատմության լավագույն լեգիոներներից մեկը:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը 2016 թվականից խաղում էր մակեդոնական «Վարդարի» կազմում: Նշվում է, որ նա թիմից հեռացել է ակումբի ֆինանսական խնդիրների և աշխատանքային վիզայի պատճառով:

Ներկայումս Բարսեղյանն ազատ խաղացողի կարգավիճակ ունի:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000