Որոնել
Արխիվ
29.12.2018  23:24

«Լիվերպուլը» ոչնչացրեց «Արսենալին». Ֆիրմինոն` հեթ-տրիկի հեղինակ (VIDEO)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախել է «Արսենալին»:

Խաղակսզբում հաշիվը բացել են հյուրերը, երբ գեղեցիկ կոմբինացիայի ժամանակ Ալեքս Իվոբիի փոխանցումը եզրափակել է Էյնսլի Մեյտլենդ-Նայլսը:

Հինգ րոպե անց արդեն տանտերը հաշվի մեջ առաջ են եղել. դուբլի հեղինակ է դարձել Ռոբերտո Ֆիրմինոն: Հատկապես գեղեցիկ է ստացվել նրա երկրորդ գոլը, որը տպավորիչ անհատական անցումի շնորհիվ է եղել: Մինչը ընդմիջում մեկական անգամ աչքի են ընկել նաև Սադյո Մանեն ու Մոհամեդ Սալահը: Վերջինս հստակորեն իրացրել է 11-մետրանոց հարվածը: Երկրորդ խաղակեսում ևս մեկ 11-մետրանոց իրացրել է Ռոբերտո Ֆիմինոն:

Այդ հաղթանակի շնորհիվ Յուրգեն Կլոպի թիմը վաստակել է 54 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ունաի Էմերիի թիմը 38 միավորով մնաց հինգերորդ տեղում:

Պրեմիեր լիգա. 20-րդ տուր
«Լիվերպուլ» – «Արսենալ»` 5:1
Գոլերը. Ֆիրմինո (14, 16, 65 11մ), Մանե (32), Սալահ (45+2) – Մեյտլենդ-Նայլս (11)

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000